-
19.12.2013|
19:21
Հայաստանի Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված գազային համաձայնագրերը՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին», «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» և «Հայաստանի Հանրապետություն գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ»:
-
19.12.2013|
17:51
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանի խոսքով, ոչ միայն պետությունը, այլև գործատուները շահագործում են աշխատողներին. «Գործատուներն իրենց աշխատողներին նրանց աշխատանքին համապատասխան չեն վարձատրում, ինչի հետևանքով վերջիններիս աշխատավարձը չի բավականացնում հոգալու սեփական խնդիրները»:
-
19.12.2013|
17:28
«Մեր մեծահարուստները կարող են մեծ գումարներ ծախսել, եկեղեցի կառուցել, բայց աղքատ ընտանիքներին օգնելն արդեն պրոբլեմ է նրանց համար»,-այսօր, Աղքատների օգնության միջազգային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ասաց սոցիոլոգ Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆԸ:
-
19.12.2013|
17:15
Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2013թ. հոկտեմբերի 21-ի Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհուրդ ստեղծելու կարգադրությունը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կառավարությունը որոշել է «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ներկայացնել բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության, հիմնադրել Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, որտեղ ՀՀ անունից հանդես գալու լիազորությունը վերապահվել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
-
19.12.2013|
15:36
Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի Արզամաս քաղաքում տեղի ունեցած սպանության չորրորդ կասկածյալը ձերբակալված է: Նրա մասին հիշատակվող միակ տեղեկությունն այն է, որ նա 42 տարեկան է, չի նշվում ոչ անունը, ոչ էլ ազգությունը: Մեկ շաբաթից ավել տևած որոնումներից հետո նրան գտել են Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում:
-
19.12.2013|
13:49
2014թ. հունվարի 1-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խստացրել է իր կանոնակարգը: Այս մասին irates.am-ին տեղեկացրեց «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: Եթե մինչև գալիք տարվա հունվարի 1-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմողները կարող էին վեց ամսվա ընթացքում ներկայացնել դիմումներ և բողոքարկել ներպետական ատյաններում կայացրած վճիռները, իսկ դրանից հետո, դիմումատուի ցանկությունը հաշվի առնելով, տրվում էր ևս 3-4 շաբաթ ժամանակ՝ լրացուցիչ դիմում ներկայացնելու համար, ապա այսուհետ լրացուցիչ դիմումի համար ոչ մի օր չի տրամադրվելու: Դիմումատուն պետք է սահմանափակվի վեց ամիս ժամկետով և ներկայացնի մեկ դիմում:
-
19.12.2013|
12:48
Այս զգացողությունն ուժեղանում է հատկապես ձմռանը: Մի ժամանակ, երբ փայտ էի վառում, ոչ թե ձմռան օրերն էի հաշվում, այլ փայտիս շարքերը: Դրանց պակասելով, թվում էր, ուր որ է պատերազմն էլ կավարտվի: Հիմա փայտ չեմ վառում, բայց պատերազմի զգացողությունը դեռ ողջ է:
-
19.12.2013|
12:22
Վերջին մի քանի ամսիների ընթացքում ինչ օրենքներ ու որոշումներ ասես որ չմոգոնեց Մոսկվայի Պետդուման` կանխելու համար միգրանտների հոսքն իր տարածաշրջաններ: Ռուսաստան մեկնողների նկատմամբ վերջին պարտադրանքներից մեկը քննություն հանձնելու որոշումն էր, որի համաձայն նրանք պետք է փայլուն տիրապետեն ոչ միայն ռուսերեն լեզվին, Ռուսաստանի պատմությանն ու մշակույթին, այլև իմանան երկրին վերաբերող հազար ու մի օրենքներ, կանոններ ու բարքեր:
-
18.12.2013|
22:05
Շանթ Հարությունյանը դիմում է ուղարկել ՔԿՀ հատկապես կարևոր քննչական գործերով բաժնի պետ Ս. Տոնոյանին՝ պահանջելով վերացնել իր հարազատների հետ տեսակցությունների վրա դրված արգելքը: Հակառակ դեպքում նա խոստացել է դիմել ծայրահեղ քայլերի:
-
18.12.2013|
16:51
«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ ԲԵԺԱՆՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնողների թիվը: Վիճակագրության ծառայության տվյալներով, նշված ամիսներին հայրենիք է վերադարձել 1780160 մարդ, մեկնել`1888165-ը: Ըստ ՀԿ-ի ղեկավարի, մեր երկրից հիմնականում մեկնում են Ռուսաստան: